Իրականացվող Ծրագրեր
| «Մարդու իրավունքների կրթություն գյուղական համայնքների համար» | |
Ֆինանսավորող կառույց` |
ԱՄՆ Պետական Դեպարտամենտ, ԱՄՆ Դեսպանատուն, Երևան |
Ծրագրի ղեկավար` |
Տաթևիկ Մատինյա |
Ծրագրի տևողությունը` |
3 ամիս, նոյեմբեր 1, 2008 – հունվար 31, 2009 |
Դրամաշնորհ` |
7.128 դոլլար |
2008թ. սեպտեմբերին ԺՆԵԿ ՀԿ-ն ԱՄՆ Պետական Դեպարտամենտի և Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից ստացել է դրամաշնորհ` «Մարդու իրավունքների կրթություն գյուղական համայնքների համար» ծրագրի իրականացման նպատակով:
ԺՆԵԿ ՀԿ-ն նպատակ ունի սույն ծրագրի շրջանակներում վերապատրաստել Լոռու մարզի 6 համայնքների /Ախթալա, Օձուն, Մարց, Գարգառ, Վահագնի և Մարգահովիտ/ երիտասարդ առաջնորդներին մարդու իրավունքների հասկացությունների, ինչպես նաև ազգային և միջազգային պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ: Դասընթացի արդյունքում վերապատրաստման մասնակիցները կտիրապետեն մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կիրակմանը:
| «Շահերի պաշտպանության քարոզարշավ հանուն կանաչ Վանաձորի» | |
Ֆինանսավորող կառույց` |
«ՀԿ կենտրոն» ՔՀԶԿ հյուսիսային մասնաճյուղ, Քաունթերփարթ ինթերնեշնլի «Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագիր» և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն |
Ծրագրի ղեկավար` |
Էդմոն Մարուքյան |
Ծրագրի տևողությունը` |
6 ամիս, օգոստոս 2008թ. - հունվար 2009թ. |
Դրամաշնորհ` |
3.334.500 դրամ |
ԺՆԵԿ ՀԿ-ն 2008թ օգոստոսին «ՀԿ կենտրոն» ՔՀԶԿ հյուսիսային մասնաճյուղի, Քաունթերփարթ ինթերնեշնլի «Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի» և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ստացել է շահերի պաշտպանության դրամաշնորհ` «Շահերի պաշտպանության քարոզարշավ հանուն կանաչ Վանաձորի» ծրագրի իրականացման նպատակով:
| «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությանը կից «Մարդու իրավունքների իրավաբանական կլինիկա» | |
Ֆինանսավորող կառույց` |
«Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությանը ներդրմամբ |
Ծրագրի ղեկավար` |
Էդմոն Մարուքյան |
Ծրագրի տևողությունը` |
2006թ - ներկայումս |
«Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն ՀԿ»-ին կից Մարդու իրավունքների իրավաբանական կլինիկան (ՄԻԻԿ) հիմնադրվել է 2006թ-ին: ՄԻԻԿ-ի նպատակն է` նպաստել մարդու իրավունքների պաշտպանության և ուսուցման գործընթացներին` օգտագործելով համեմատական իրավագիտության հնարավորությունները և պատրաստելով նոր սերնդի իրավաբաններ: ՄԻԻԿ-ի գործունեությունը համակարգող մարմինն է փորձագիտական խորհուրդը, որը ձևավորվել է հայտնի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ իրավաբան-փորձագետներից: Կլինիկայի դասավանդման ծրագիրը կազմվում է խորհրդի գործնական աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ: ՄԻԻԿ-ի դասախոսական կազմը բաղկացած է փորձագիտական խորհրդի անդամներից և հրավիրված անկախ փորձագետներից:
ՄԻԻԿ-ի խնդիրներն են`
- • վերապատրաստել իրավագիտություն բաժնի ավարտական կուրսի ուսանողներին` վերջիններիս փոխանցելով տեսական և գործնական գիտելիքներ, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության հմտություններ՝ ազգային և միջազգային մակարդակներում գործելու համար,
- • կատարել համեմատական վերլուծություն ՀՀ և եվրոպական օրենսդրության մարդու իրավուքների և հիմնարար ազատությունների տարբեր բնագավառներին առնչվող դրույթների միջև` ներկայացնելով առաջարկություններ ՀՀ օրենսդիր մարմնին
- • տրամադրել անվճար իրավական աջակցություն ԺՆԵԿ ՀԿ ՄԻԻԿ դիմած անձանց, որոնց իրավունքները և հիմնարար ազատությունները խախտվել են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
Իրականացված ծրագրեր
| «Երիտասարդական նախաձեռնություններ հանուն ժողովրդավարական ընտրությունների» | |
Ֆինանսավորող կառույց` |
ՀԿ կենտրոն ՔՀԶԿ հյուսիսային մասնաճյուղ, Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագիր և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն |
Ծրագրի ղեկավար` |
Տաթև Մատինյան |
Ծրագրի տևողությունը` |
2 ամիս, սեպտեմբեր 15 – նոյեմբեր 15, 2008թ. |
Դրամաշնորհ` |
3.105.400 դրամ |
ԺՆԵԿ ՀԿ-ն 2008թ սեպտեմբերին ՀԿ կենտրոն ՔՀԶԿ հյուսիսային մասնաճյուղի, Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ստացել է շահերի պաշտպանության դրամաշնորհ` Շահերի պաշտպանության քարոզարշավ հանուն կանաչ Վանաձորի ծրագրի իրականացման նպատակով:
Ծրագրի նպատակն էª զարգացնելով քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների կիրարկումը երիտասարդության կողմիցª բարձրացնել Լոռու մարզի 10 փոքր համայնքներում և Վանաձոր քաղաքում բնակվող երիտասարդների դերն ու մասնակցությունը 2008թ. տեղական ընտրություններին:
Վերոգրյալ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ծրագրի շահառուների շրջանում իրականացնել իրազեկման բարձրացմանն ուղղված լայնամասշտաբ գործողություններ, նրանց հնարավորություն տալ ակտիվ ներգրավվելու ընտրական գործընթացներում հասարարակական վերահսկողության մեխանիզմներին և իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ կայանալիք տեղական ընտրություններին` դրսևորել քաղաքացիական մոտեցում սահմանադրությամբ ամրագրված ազատ ընտրությունների, ու այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության պաշտոնատար անձանց միջոցով իշխանություն իրականացնելու գործում:
| «Մարդու Իրավունքների Պաշտպանություն Լոռու մարզի 6 համայնքներում» դրամաշնորհային ծրագիր | |
Ֆինանսավորող կառույց` |
Միջազգային Հատազոտության և Փոխանակումների Խորհուրդ (IREX) |
Ծրագրի ղեկավար` |
Տաթև Մատինյան, ԱՄՆ-ի Կրթության և Մշակույթի բյուրոյի ուսանողական փոխանակումների ծրագրի շրջանավարտ (ECA alumni), ԺՆԵԿ ՀԿ նախագահ |
Ծրագրի տևողությունը` |
8 ամիս, դեկտեմբեր 2006թ. - հուլիս 2007թ. |
Դրամաշնորհ` |
11872 ԱՄՆ դոլար |
ԺՆԵԿ ՀԿ նախագահ Տաթև Մատինյանը, լինելով ԱՄՆ-ի Կրթության և Մշակույթի բյուրոյի ուսանողական փոխանակման ծրագրի շրջանավարտ, 2006թ. դեկտեմբերին ԱՄՆ Միջազգային Հատազոտության և Փոխանակումների Խորհրդի կողմից (IREX) ստացել է անհատական զարգացման դրամաշնորհ` «Մարդու իրավունքների պաշտպանություն Լոռու մարզի 6 համայնքներում» ծրագրի իրականացման համար: Ծրագրային գործողություններն իրականացվել են ԺՆԵԿ ՀԿ մասնագետների անմիջական աջակցությամբ և տեխնիկական միջոցներով:
Ծրագրի հիմնական նպատակն էր Լոռու մարզի 4 գյուղերի և 2 քաղաքների բնակչությանն աջակցել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում` տեղեկատվություն և իրավական օգնություն տրամադրելու միջոցով: Ծրագրի շրջանակներում իրականացվել է իրավաբանական խորհրդատվություն Ախթալա և Թումանյան քաղաքներում, ինչպես նաև Աքորի, Օձուն, Մարգահովիտ և Դսեղ գյուղերում: Յուրաքանչյուր ամիս ամեն համայնքում կազմակերպվել են երեքական ընդունելություն և հանդիպում: Բողոքներ և դիմումներ են պատրաստվել ու ուղարկվել Հայաստանում ու արտերկրում գործող տարբեր դատական ատյաններ ու իրավապաշտպան կառույցներ: Հարկ եղած դեպքերում, ԺՆԵԿ ՀԿ մասնագետները դատական ներկայացուցչություն են իրականացրել: Արդյունքում նշված համայնքների բնակչության իրավունքների պաշտպանվածության, ինչպես նաև նրանց իրազեկվածության մակարդակը` պետության կողմից երաշխավորված իրավունքների և արտոնությունների վերաբերյալ բարձրացել է:
Այսպիսով, ծրագրի ավարտին, ձևավորվել է իրավաբանական աջակցության ապահովման պահանջարկ: Ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն տեղական իշխանությունների հետ` հետագա համագործակցության զարգացման նպատակով:
| «Հակածխածոտային գործողությունների շարք Վանաձոր քաղաքում» | |
Ֆինանսավորող կառույց` |
ՀՀ պետական բյուջեից հասարակական կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում, Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի աջակցությամբ: |
Ծրագրի համակարգող` |
Տաթև Մատինյան |
Ծրագրի տևողությունը` |
6 ամիս, 20 հոկտեմբեր 2006թ.- 20 ապրիլ 2007թ. |
Դրամաշնորհ` |
3.630.000 դրամ |
ԺՆԵԿ ՀԿ-ն 2006թ հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեից հասարակական կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում, Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի կողմից ստացել է շահերի պաշտպանության դրամաշնորհ` «Հակածխածոտային գործողությունների շարք Վանաձոր քաղաքում» ծրագրի իրականացման նպատակով:
Ծրագրի շրջանակներում վերոհիշյալ օրենքի մասին իրազեկվել են հանրային տրանսպորտի և տաքսի ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև ծխախոտ իրացնող խանութ/կրպակների աշխատակիցները: Տպագրվել են օրենքով նախատեսված նախազգուշացման պաստառներ, որոնք տրամադրվել են ծխախոտի իրացման կետերին և տրանսպորտային ծառայություններին` նրանց հնարավորություն տալով հավուր պատշաճի կատարել օրենքի պահանջը: Նամակներ են հղվել Վանաձոր քաղաքում գործող սրճարանների, ռեստորանների և ինտերնետ ակումբների ղեկավարներին` տեղեկացնելով ծխախոտի գործածության համար առանձնացված վայրեր ստեղծելու մասին օրենքի պահանջի մասին: Ներկայացվող խնդրո առարկան հիմնավորվել է ինչպես օրենքի, այնպես էլ մարդու իրավունքների և գործարարության կանոնների հարգման տեսանկյուններից` հստակ ներկայացնելով, որ օրենքի կատարումը բխում է իրենց իսկ շահից: Իրականացվել են կլոր սեղան/քննարկումներ վանաձորյան շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ «Հասարակական կազմակերպությունների հակածխախոտային կոալիցիա» ձևավորելու նպատակով:
Այսպիսով, ծրագրի ավարտին,
- ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում բարձրացնել է հանրային տեղեկացվածությունը
- Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին
- ՀՀ օրենքի պահանջների և սահմանափակումների վերաբերյալ և քաղաքացիական վերահսկողության միջոցով օժանդակվել է օրենքի կիրարկումը:
| «Քաղաքացիական վերահսկողություն ի պաշտպանություն մարդու իրավունքների» | |
Ֆինանսավորող կառույց` |
«ՀԿ կենտրոն» ՔՀԶԿ հյուսիսային մասնաճյուղ, Քաունթերփարթ ինթերնեշնլի «Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագիր» և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն |
Ծրագրի ղեկավար` |
Էդմոն Մարուքյան |
Ծրագրի տևողությունը` |
8 ամիս, օգոստոս 2006թ.-մարտ 2007թ. |
Դրամաշնորհ` |
5.869.800 դրամ |
ԺՆԵԿ ՀԿ-ն 2006թ օգոստոսին «ՀԿ կենտրոն» ՔՀԶԿ հյուսիսային մասնաճյուղի, Քաունթերփարթ ինթերնեշնլի «Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի» և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ստացել է շահերի պաշտպանության դրամաշնորհ` «Քաղաքացիականվերահսկողությունիպաշտպանությունմարդուիրավունքների» ծրագրի իրականացման նպատակով:
Ծրագրի շրջանակներում իրականացվել է քաղաքացիական վերահսկողության այցեր ՀՀ երեք մարզերի, այն է՝ Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Դիլիջանև Շիրակի մարզի Գյումրի, Ախուրյան, Արթիկ քաղաքներում գործող ՀՀ Արդարադատության նախարարության թվով երեք և ՀՀ Ոստիկանության թվով տաս քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ (ՔԿՀ) և ձերբակալված անձանց պահելու վայրեր (ՁՊՎ): Այցերը կատարվել են համագործակցելով ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և ՀՀ ոստիկանության համակարգի ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբերի հետ: Յուրաքանչյուր ՔԿՀ և ՁՊՎ կատարվել է երկուական այցելություն` ծրագրի սկզբնական (նախնական այցելություն) և միջանկյալ ժամանակահատվածներում (կրկնակի այցելություն): Այցելությունների նպատակն էր դիտարկել ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում գործող ՁՊՎ-ներում և ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը, պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և ՀՀ ոստիկանության համակարգի ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբերին:
Ծրագրի շրջանակներում բարձրացել է կալանավորված և ձերբակալված անձանց և նրանց հարազատների իրավագիտակցությունը՝ վերջիններիս իրավաբանական խորհրդատվությունների մատուցման միջոցով: Կալանավորված և ձերբակալված անձանց, ինչպես նաև նրանց հարազատներին տրամադրվել է տեղեկատվական թերթիկներ, որոնք պարունակել են տեղեկատվություն իրականացվող ծրագրի, դիտորդական խմբերի անդամների ու նրանց կոնտակտային տվյալների, ինչպես նաև կալանավորված և ձերբակալված անձանց հիմնական իրավունքների մասին:
Ծրագրի իրականացման ընթացքում ձեռնարկվել են միջոցներ, որոնք միտված են եղել բարձրացնել հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և այլ շահագրգիռ անձանց հետաքրքրությունը ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում գործող ՁՊՎ-ներում և ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի նկատմամբ:
Այսպիսով, ծրագրի ավարտին, ԺՆԵԿ ՀԿ-ն հասնել իրավիճակի փոփոխության, այն է Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում գործող ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում նվազել է արատավոր պրակտիկան՝ առկա պայմանները առավելագույնս համապատասխանեցնելով »Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերին:
| «Մարդու Իրավունքների Պաշտպանության Մեխանիզմներ» դրամաշնորհային ծրագիր | |
Ֆինանսավորող կառույց` |
Միջազգային Հատազոտության և Փոխանակումների Խորհուրդ (IREX) |
Ծրագրի ղեկավար` |
Տաթև Մատինյան, ԱՄՆ-ի Կրթության և Մշակույթի բյուրոյի ուսանողական փոխանակումների ծրագրի շրջանավարտ (ECA alumni), ԺՆԵԿ ՀԿ նախագահ |
Ծրագրի տևողությունը` |
7 ամիս, ապրիլ-նոյեմբեր 2005թ. |
Դրամաշնորհ` |
7775 ԱՄՆ դոլար |
ԺՆԵԿ ՀԿ նախագահ Տաթև Մատինյանը, լինելով ԱՄՆ-ի Կրթության և Մշակույթի բյուրոյի ուսանողական փոխանակման ծրագրի շրջանավարտ, 2005թ. ապրիլին ԱՄՆ Միջազգային Հատազոտության և Փոխանակումների Խորհրդի կողմից (IREX) ստացել է անհատական զարգացման դրամաշնորհ` «Մարդու Իրավունքների Պաշտպանության Մեխանիզմներ» թեմայով: Ծրագիրն իրականացվում է ԺՆԵԿ ՀԿ մասնագետների անմիջական աջակցությամբ և տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի 4 քաղաքներում (Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ և Ստեփանավան) անց է կացվել հասարակական հարցում: Հարցվածների ընդհանուր թիվը կազմել է 630 մարդ: Հարցման ընթացքում ծրագրի մասնագետները բազմիցս այցելել են վերոհիշյալ քաղաքները և մարդու իրավունքների խախտումների հետ կապված դեպքերում մատուցել իրավաբանական և իրավապաշտպանական խորհրդատվություն: Հարցաթերթիկների վերջնական ամփոփման արդյունքում ստացվել է մարդու իրավունքների այն ցանկը, որոնք հասարակությունը համարում է առավել կարևոր և առավել հաճախ խախտվող: Ապա, բոլոր քաղաքներում, հիմք ընդունելով յուրաքանչյուր քաղաքում ստացված հարցման արդյունքները` կազմակերպվել են ուղիղ եթերներ, որի ընթացքում ներկայացվել են տվյալ բնագավառում գործող իրավական ակտերը: Հրավիրված մասնագետները բացատրվել են քաղաքացիներին թե ինչպես ինքնուրույն պաշտպանեն սեփական իրավունքները, իսկ խախտումների դեպքում ինչ միջոցներ և մարմիններ կան, ուր քաղաքացին կարող է դիմել իր խախտված իրավունքների վերականգնման համար:
Ծրագրի ավարտին հրատարակվել է տեղեկատվական բրոշուր, որն իր մեջ պարունակում էր հասարակական հարցման արդյունքները, իրավաբանական ուղեցույց քաղաքացիների համար, թե ինչպես ինքնուրույն պաշտպանեն իրենց իրավունքներն ու ազատությունները, իսկ խախտումների դեպքում ինչ հնարավորություններ ու մեխանիզմեր կան այդ իրավունքների վերականգման համար:
Այսպիսով, ծրագրիարդյունքում, բարձրացնել է մարդկանց իրավագիտակցությունն ու իրավունքների պաշտպանողունակությունը, ինչը նրանց հնարավորություն է տվել լինել առավել գիտակ և արհեստավարժ իրավունքների պաշտպանության գործում:
Ապագա Ծրագրեր
Կովկասի Երիտասարդ Իրավապաշտպանների Միջազգային Ցանց
Ներկայումս ԺՆԵԿ ՀԿ-ն ծրագրում է իրականացնել «Կովկասի Երիտասարդ Իրավապաշտպանների Միջազգային Ցանց» բազմակողմ ծրագիրը: Կովկասի երիտասարդ իրավապաշտպանների ցանցի ստեղծումը հետապնդում է մի ընդհանուր նպատակ. համատեղել ողջ Կովկասի երիտասարդության ներուժն ու ջանքերը` համատեղ աշխատելու, իրավապաշտպանական գործունեություն ծավալելու և Կովկասյան տարածաշրջանի ժողովրդավարացման, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում միանման (ընդհանուր) խնդիրների լուծման ճանապարհներ փնտրելու և գտնելու համար: Ցանցի ստեղծումը հնարավորություն կտա համատեղել ջանքերն ու միասնական պայքարել հանուն մեր երկրների ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության ձևավորման: Ինչպես նաև այս ծրագրի իրականացմամբ մեր կազմակերպությունը նպատակ է հետապնդում Կովկասի երիտասարդների միջև ակտիվացնել երկխոսությունը:
Մեր այս ծրագիրը դեռևս գտնվում է մշակման փուլում և մենք ուրախ կլինենք ստանալ համագործակցության առաջարկություններ Ձեր կողմից:

