English version


Արխիվ
2006
2005
Արխիվ 2005
25.12.05
Սիրելի բարեկամներ,
«Ժողովրդավարական Նախաձեռնությունների Երիտասարդական Կենտրոն» ՀԿ անունից Շնորհավորում ենք Ձեզ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան հրաշափառ տոների կապակցությամբ: Ցանկանում ենք, որ Սուրբ Ծննդյան խորախորհուրդ ավետիսը` սկիզբ դնելով Նոր Տարվան, զորացնի ամենքիս մեր ամենօրյա գործում և մեր առաքելության իրագործման դժվարին ճանապարհին:
Նախորդ տարվա մեր համագործակցության ջերմ և անկեղծ գնահատմամբ մենք հղում ենք Ձեզ մեր լավագույն ցանկությունները և մաղթում ենք բարգավաճման ու խաղաղության Նոր Տարի:

Լավագույն մաղթանքներով,
«ԺՆԵԿ» ՀԿ խորհուրդ


ԱՄՆ-ում ի կատար ածվեց հազարերորդ մահապատիժը

05.12.05

Դեկտեմբերի 2–ին, ի կատար ածվեց հազարերորդ մահապատիժը, որին ենթարկվեց Վիետնամի պատերազմի վետերան Քեննետ Լի Բոյդը: Նա 1988թ. սպանել էր իր կնոջն ու աներոջը:

1976թ. սկսած, երբ ԱՄՆ-ում Գերագույն դատարանը վերականգնեց մահապատիժ պատժատեսակը, Քեննետ Լի Բոյդը դարձավ հազարերորդ մահապատժի դատապարտվածը: 57-ամյա դատապարտյալի պատիժն իրականացվեց մահացու սրսկման միջոցով:

Մահապատիժն իրականացնելուց մի քանի ժամ առաջ ստացվեց Գերագույն Դատարանի մերժումը ներման մասին: Այս գործում վերջնական ատյանը եղել է Հյուսիսային Կարոլինայի նահանգապետը:

Նահանգապետն իր հայտարաության մեջ նշել էր, որ. «Նա բավարար հիմքեր չի գտել դատապարտյալին ներում շնորհելու և դատավճիռը չեղյալ հայտարարելու համար, որը հաստատվել էր նահանգային դատավորների, ինչպես նաև ֆեդերալ դատավորի կողմից»:


105 օր առանց սննդի

25.11.05
Razmik Sargsyan Հայտարարություն

ԱՄԵՆ ՄԻ ՆՈՐ ՕՐ ՌԱԶՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄԱՀՎԱՆ Է ՏԱՆՈՒՄ

Մի խումբ հասարակական կազմակերպություններ այսօրվանից նախաձեռնել են ակցիա ի պաշտպանություն Ռազմիկ Սարգսյանի: Ստորև ներկայացնում ենք հասարակական կազմակերպությունների հայտարարությունը.

«Օգոստոսի 12-ից հացադուլի մեջ գտնվող Ռազմիկ Սարգսյանի կյանքին վտանգ է սպառնում: Նուբարաշենի մեկուսարանի 20-ամյա կալանավորն ունի երիկամների սուր ցավեր, դեմքն այտուցված է, չի կարողանում տեսնել, շնչահեղձ է լինում, կորցնում է գիտակցությունը...

Նա գոյատևում է զուտ գլյուկոզայի ներարկումների շնորհիվ: Նոյեմբերի 8-ին, լինելով մահվան շեմին, նրան բերել էին վերաքննիչ դատարան: Անհապաղ բժշկական օգնություն ցույց տալու փաստաբանների միջնորդությունը դատարանը մերժեց: Ռազմիկ Սարգսյանի առողջության վերաբերյալ տեղեկություններ մեկուսարանը չի տրամադրում և նրան շարունակում են պահել մեկուսարանում:

Նախկին շարքային զինծառայողը պահանջում է քրեական գործի վարույթից հեռացնել զաինդատախազությանը, որն ըստ նրա, իրենից ցուցմունքներ է կորզել բռնությամբ ու խոշտանգումներով և շինծու մեղադրանք է առաջադրել: Ձեր և մեր միջամտությունը կարող է փոխել իրավիճակը: Արձագանքե’ք»:

Դիմում ենք բոլոր հասարակական կազմակերպություններին և անհատ անձանց` միանալ այս նախաձեռնությանը և քայլեր ձեռնարկել Ռազմիկ Սարգսյանին ծայրագույն վիճակից հանելու և նրա բոլոր իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Ձեր արձագանքներն ուղղեք արդարադատության նախարարին հետևյալ հեռախոսահամարներով`
(374-10) 58-21-57, 58-25-81:


«Բոլորը Տարբեր – Բոլորը Հավասար» Եվրոպական Շարժման Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Ցանց

17.11.05
All Different – All Equal Հայտարարություն
Մենք` կենտրոնական և արևելյան Եվրոպայի երիտասարդական հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներս, նպատակ ունենալով տեղական և Եվրոպական մակարդակներում աջակցություն ցուցաբերել «Բոլորը Տարբեր – Բոլորը Հավասար» եվրոպական շարժմանը, մեր գործողություններում ներգրավելով և մասնակից դարձնելով երիտասարդ մարդկանց, ստեղծում ենք այդ շարժման Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Ցանց:

Ցանցի հիմնական նպատակներն են`

Մենք հրավիրում ենք միանալ ցանցին բոլոր այն երիտասարդական ՀԿ-ներին և քաղաքացիական այլ կազմակերպություններին, որոնց նպատակները մոտ են շարժման նպատակներին և որոնք հետաքրքրված են շարժման շրջանակներում իրենց երկրներում իրականացվող միջոցառումներով:


ԺՆԵԿ ՀԿ-ն մասնակցեց «Բոլորը Տարբեր – Բոլորը Հավասար» գիտաժողովին

07.11.05
All Different – All Equal Հոկտեմբերի 26-ից 30-ը Ստրասբուրգում (Ֆրանսիա) տեղի ունեցավ «Բոլորը Տարբեր – Բոլորը Հավասար» գիտաժողովը: Այն ներգրավեց մոտավորապես 120 մասնակից ավելի քան 40 երկրներից, որոնք ներկայացնում էին երիտասարդություն, հասարակական կազմակերպություններ և կառավարական կառույցներ: Մասնակիցներին միավորում էին գիտաժողովի թեմաները և նրանց ցանկությունն ապագայում հաղթահարել խտրականությունն ու խթանել բազմազանությունը, ապահովել մասնակցությունը միջկրոնական և միջմշակութային երկխոսությանը, ստեղծել ժողովրդավարություն ու կառավարման լավ համակարգեր: Եվրոպական երիտասարդական գիտաժողովը հանուն Բազմազանության, Մարդու Իրավունքների և Մասնակցության կազմակերպվել էր որպես «Բոլորը Տարբեր – Բոլորը Հավասար» եվրոպական երիտասարդական շարժման 10-ամյակին նվիրված տոնակատարությունների մաս: Գիտաժողովը գլխավորապես նպատակ էր հետապնդում ուսումնասիրել ռասսիզմը, խտրականությունը և անհանդուրժողականության բոլոր տեսակներն այսօր և դրանց ազդեցությունը երիտասարդ մարդկանց վրա Եվրոպայում:

«Բոլորը Տարբեր – Բոլորը Հավասար» շարժումը սկիզբ է առել 1995թ. հիմք ընդունելով անդամ պետությունների ազգային շարժումների կոմիտեների աշխատանքը, որին աջակցել է Եվրոպայի Նախապատրաստական Կոմիտեն: Եվրոպական շարժման նպատակն է խրախուսել և հնարավորություն տալ երիտասարդ մարդկանց մասնակցելու համերաշխ հասարակության կառուցման գործընթացին, հիմք ընդունելով հարգանքը, հանդուրժողականությունը և փոխըմբռնումը:

Այս շարժման կազմակերպման աջակից-գործընկերներն են Եվրոպայի Խորհուրդը, ի դեմս Երիտասարդության և Սպորտի Տնօրինության, Եվրոպական Երիտասարդական Ֆորումը և Եվրոպական Հանձնաժողովը:
Շարժման հիմնական գործողությունները տեղի կունենան 2006թ. հունիսից մինչև 2007թ. Սեպտեմբեր ամիսը:


Մարդու Իրավունքների Հարավ Կովկասյան Դպրոց

18.10.05

Հարգելի գործընկերներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը համագործակցելով Մարդու Իրավունքների Հելսինկյան Հիմնադրամի (Լեհաստան) հետ և Միջեկեղեցական Խաղաղության Խորհրդի (Նիդերլանդներ) ֆինանսական աջակցությամբ 2006թ. ապրիլի վերջին Ծաղկաձորում կազմակերպում է Մարդու Իրավունքների Հարավ Կովկասյան դպրոց:
Դպրոցում դասախոսելու են հայտնի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Մարդու Իրավունքների Դիտորդ, Միջազգային Համաներում, Մարդու Իրավունքների Հելսինկյան Միջազգային Ֆեդերացիա, Մարդու Իրավունքների Հելսինկյան Հիմնադրամ (Լեհաստան) ինչպես նաև տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դպրոցի նպատակն է ստեղծել միասնական հարավ կովկասյան իրավապաշտպան շարժում` հավաքագրելով և ուսուցանելով երիտասարդներին Մարդու Իրավունքների պաշտպանության մեխանիզմները:
Դպրոցը նախատեսված է Հարավային կովկասի իրավապաշտպան կազմակերպությունների երիտասարդ ակտիվիստների համար:
Դպրոցի շրջանավարտները ավարտելով դասընթացը պարբերապար պիտի պատրաստեն իրենց բնակության վայրում տիրող մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցներ և դրանք ներկայացնեն կազմակերպիչներին: Այս զեկույցների հիման վրա կազմվելու է միասնական զեկույց Հարավային Կովկասում տիրող մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: Այս զեկույցը տրամադրվելու է դպրոցի շրջանավարտներին և մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպություններին:
Դիմումի ձևը պիտի լրացվի ռուսերեն և էլ.փոստով ուղարկվի hrschool@hcav.am կամ ֆաքսով (374322) 4-07-49 կազմակերպիչներին:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապնվել Հայկուհի Հարությունյանի հետ haykuhi@hcav.am էլ. հասցեով կամ (374-322) 4-22-68 հեռախոսահամարով:

Download:

Դիմումի ձև.doc


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՉ` ԸՆԴԴԵՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆԸ

12.09.05
GLOBAL CALL TO ACTION AGAINST POVERTY GLOBAL CALL TO ACTION AGAINST POVERTY 2005 թվականի սեպտեմբերի 10-ին ԺՆԵԿ-ը մասնակցեց ՀՍԻԿ-ի Վանաձորի Մարդու իրավունքների գրադարանում կազմակերպված «Զարթի’ր աղքատությունն է» վերտառությամբ կլոր սեղանին և միացավ «Ճերմակ ժապավեն-2» Համաշխարհային Կոչ Ընդդեմ Աղքատության քարոզարշավի շրջանակներում կազմված Ուղերձին:

2005 թվականի սեպտեմբերի 14-ից 16-ը Նյու Յորքում կկայանա ՄԱԿ-ի` Հազարամյակի զարգացման նպատակներին (ՀԶՆ) նվիրված գագաթնաժողովը: Այդ օրերին աշխարհի առաջնորդների և ՄԱԿ-ի անդամ երկրների պատվիրակների կայացրած վճիռները կարող են փոխել միլիոնավոր մարդկանց կյանքը:
Նյու Յորքում հազարավոր ցուցարարներ կոչ են անելու ՄԱԿ-ի գագաթնաժողովի պատվիրակներին` վերջ տալ աղքատությանը ամբողջ աշխարհում:
Միաժամանակ միլիոնավոր մարդիկ երկրագնդի շուրջ 180 երկրներում պահանջելու են գագաթնաժողովի մասնակիցներից` հետամուտ լինել ՀԶՆ-ներին` ապահովելով ժողովրդավարական կառավարում, միջազգային առևտրի արդար պայմաններ, մարելով աղքատ երկրների արտաքին պարտքերը և տրամադրելով այդ երկրներին ծավալուն միջազգային օգնություն:
Այս շարժման մասնակիցները սեպտեմբերի 10-ից 16-ը ձեռքերին կրելու են ճերմակ ժապավեններ` ցույց տալով իրենց համախոհությունը ողջ մարդկությանը մտահոգող այս խնդիրների լուծման պահանջին:
Օքսֆամ բրիտանական բարեգործական կազմակերպությունը և «Համաշխարհային կոչ ընդդեմ աղքատությանը» հայաստանյան կոալիցիան մասնակցում են այս գլոբալ ակցիային` կոչ անելով համախոհներին միանալ «Դարձնե’նք աղքատությունը պատմություն» և «Զարթի’ր, աղքատությունն է» կարգախոսներին:

Կրե’ք Ձեր արդարության ճերմակ ժապավենը, միացե’ք աշխարհի պահանջին:

Երազանք Եվրոպան տեսնելու առանց նացիզմի

1.09.05
Stop Nazism! 1939 թվականի Սեպտեմբերի 1-ին սկսվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմը…

Երազանք Եվրոպան տեսնելու առանց նացիզմի
«Մենք ունենք երազանք…..», հայտարարություն -2005

Մենք ունենք երազանք:
Մենք ունենք երազանք տեսնելու Եվրոպան առանց նացիզմի….
Մենք ունենք երազանք, որ 20-րդ դարի սարսափներն ու ողբերգությունները չկրկնվեն նոր հարյուրանյակի Եվրոպայում:

Մենք հասկանում ենք, որ դրա համար բացարձակապես անբավարար են պետությունների և կառավարությունների առանձին ներկայացուցիչների ջանքերը. Նրանք այն ժամանակ էլ`20-րդ դարի կեսերին ի վիճակի էին ընդամենը փորձել սիրաշահել հրեշին և փորձել ինչ որ կերպ չոր դուրս գալ ջրից:

Ավելի ճիշտ` արյունից: Չստացվեց: Անմեղ զոհերի արյունը կհերիքեր հարյուրավոր գետերի, որոնք հոսում էին հարակից երկրի ուղղությամբ:

Մենքհասկանում ենք, որ հարյուրավոր քաղաքացիական, իրավապաշտպան և հակաֆաշիստական կազմակերպությունների ջանքերը չեն բավարարի իրականացնել մեր երազանքը: Հիմա էլ կան Եվրոպական քաղաքներ, որտեղ երեկոյան երիտասարդները վախենում են երևալ փողոցներում, իսկ ֆաշիստները և սկին-նացիստները իրենց զգում են ինչպես տանը:

Մենք հասկանում ենք, որ իսկական նեոնացիզմը ոչ միայն ռասիզմ է, այլև կոպիտ ուժի և միլիտարիզմի պաշտամունք և ապա ամբողջատիրություն, հզոր և ամենակարող պետություն ստեղծելու ձգտում, որը հոգ է տանում փոքրիկ մարդու նկատմամբ և այդ փոքր մարդուն կարող է զոհաբերել «մեծամասնության», «ազգի», «պետության» շահերին: Եվ հաճախ «նացիզմը» մեզ հայտնվում է ոչ թե միանգամից երեք տեսքով այլ հրեշի առանձին գլուխներով, և այդ ժամանակ մենք ոչ միշտ է, որ ի վիճակի ենք ճանաչել այն:

Մենք հասկանում ենք, որ միայն եթե հազարավոր և միլիոնավոր ամենասովորական Եվրոպացիները` պետական ծառայողները, ուսանողները, ոստիկանները, մատուցողները, գործարարները, ուսուցիչները, բանվորները բժիշկները պատրաստ լինեն թեկուզ ոչ ամենավճռական, բայց գոնե ամենատարրական գործողությունների, որպիսզի կանգնեցնեն Եվրոպայում նացիզմի աճ (գործողություններին մասնակցություն բերելը, հակաֆաշիստական պլակատներ կախելը աշխատավայրում, աջակցելը հակաֆաշիստական կազմակերպությանը)- միայն այդ ժամանակ մենք կարող ենք մերձենալ մեր երազանքին:

Մենք ունենք երազանք ճանաչել իրար: Որպեսզի աջակցենք իրար և պետք եղած ժամանակ օգնության գանք իրար:

Եվ մենք ունենք երազանք առանց նոր շարժումներ և կազմակերպություններ ստեղծելու միավորել այն մարդկանց, որոնք այդ երազանքը (թեկուզ ոչ միակը) համարում են իրենցը:

Մենք դիմում ենք Եվրոպական հակաֆաշիստական խմբերի և կազմակերպությունների ներկայացուցիչներին և հասարակ Եվրոպացիներին այս հայտարարության տակ ստորագրություն դնել, որպես համատեղ գործողությունների պատրաստ լինելու նշան և որ նացիզմը Եվրոպայում չի անցնի:

Թարմացվել է «Կամավորականություն» բաժինը

31.08.05
Media-Group ԺՆԵԿ ինտերնետային կայքի Կամավորականություն բաժինը թարմացվել է, որտեղ այժմ կարող եք գտնել 2004թ. «Մեդիա Գրուպ» լրատվական հասարակական կազմակերպության կողմից «Կամավորական գործունեության լուսաբանում, զարգացում և հանրայնացում» ծրագրի շրջանակներում իրականացված «ՀԿ-ներում կամավորական գործունեության ուսումնասիրություն» հեռախոսային հարցման արդյունքները, ինչպես նաև «Կամավորական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ԺՆԵԿ-ի նոր անդամությունը

22.08.05
YHRM ԺՆԵԿ-ը մեծապես կարևորելով միջազգային համագործակցությունը երիտասարդական և իրավապաշտպան կազմակերպությունների հետ ուրախությամբ տեղեկացնում է, որ վերջերս մեր կազմակերպությունը անդամագրվեց «Երիտասարդական Իրավապաշտպան Շարժում Միջազգային Ցանց» հայտնի կազմակերպությանը:

Այցելեք ԺՆԵԿ նորաստեղծ կայքը

18.08.05
YCDIՄեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ օգոստոսի 18-ին բացվեց ԺՆԵԿ ՀԿ-ի ինտերնետային կայքը: ԺՆԵԿ ինտերնետային կայքը ստեղծվել և պարբերաբար թարմացվելու է մեր կազմակերպության միջոցներով: Ապագայում նախատեսում ենք, սույն ինտերնետային կայքն օգտագործել ոչ միայն ԺՆԵԿ գործունեության լուսաբանման համար, այլև որպես Հայաստանի ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանն աջակցող ինտերնետային ռեսուրս կենտրոն:


© 2005 - 2007 ԺՆԵԿ