English version


Արխիվ
2006
2005
Արխիվ 2006

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

28.12.2006
Merry Christmas & Happy New Year!!! Հարգելի գործընկերներ,
ԺՆԵԿ ՀԿ-ի աշխատակազմի անունից թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ գալիք տոների կապակցությամբ, մաղթել ամենայն հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում:
Լավագույն մաղթանքներով,
«ԺՆԵԿ» ՀԿ

Տարածաշրջանային երիտասարդական հավաք Թբիլիսիում

26.12.2006
Regional Youth Meeting in Tbilisi Regional Youth Meeting in Tbilisi 2006թ. դեկտեմբերի 22-25-ը ԺՆԵԿ ՀԿ հանրային հարաբերությունների բաժնի ղեկավար Տաթևիկ Քոչարյանը մասնակցեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած «Երիտասարդական ակտիվությունը և երիտասարդական մշակույթը Հարավային Կովկասում» թեմայով տարածաշրջանային երիտասարդական հավաքին: Նշված միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի գրասենյակների երիտասարդ ակտիվիստներ: Հավաքը կազմակերպվել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի կողմից` իրականացվող «Վստահության կառուցում» ծրագրի շրջանակներում:

Հակածխախոտային գործողությունների շարք Վանաձոր քաղաքում

21.12.2006
Antismoking Campaign in Vanadzor Antismoking Campaign in Vanadzor 2006թ. դեկտեմբերի 21-ին «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից «Հակածխախոտային գործողությունների շարք Վանաձոր քաղաքում» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի կիրարկումը Վանաձոր քաղաքում» թեմայով կլոր սեղան քննարկում:

Կլոր սեղանի նպատակն էր վանաձորյան շահագրգիռ հասարակական կազմակերպություններին ներկայացնել վերոհիշյալ ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև բարձրացնել հանրային տեղեկացվածությունը «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի պահանջների վերաբերյալ:

Կլոր սեղանին ներկա էին Վանաձորում գործող ակտիվ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:


Մարդու իրավունքների միջազգային օր

10.12.2006
Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների միջազգային օրն է: Այդ օրը 1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը», որը մարդկության պատմության մեջ առաջին անգամ աշխարհով մեկ հռչակեց մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը և դրանց հարգման անհրաժեշտությունը:

Այս կապակցությամբ ԺՆԵԿ ՀԿ-ն իր շնորհավորական ուղերձն է հղում բոլոր նրանց, ովքեր կիսում են Հռչակագրով ամրագրված արժեքները և ջանք չեն խնայում դրանց հաստատման համար:


«Մարդու իրավունքները վերափոխվող աշխարհում» դասախոսություն

09.12.2006
2006թ. դեկտեմբերի 9-ին ԺՆԵԿ ՀԿ գրասենյակում կազմակերպվել էր Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցեցին ԺՆԵԿ ՀԿ անդամներ, երիտասարդ իրավաբաններ և ԺՆԵԿ ՀԿ Մարդու իրավունքների իրավաբանական կլինիկայի ուսանողներ: Միջոցառման ընթացքում ԺՆԵԿ ՀԿ խորհրդի անդամ, մարդու իրավունքների մասնագետ` Էդմոն Մարուքյանը դասախոսություն կարդաց «Մարդու իրավունքները վերափոխվող աշխարհում» թեմայով: Դասախոսությունից հետո ծավալվեց ակտիվ քննարկում մարդու իրավունքների հասկացության և մոտեցումների, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:

Հիմնադրվեց Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ցանցը

04.12.2006
Human Rights Education Youth Network Human Rights Education Youth Network Հարգելի գործընկերներ,

Ուրախ ենք ձեզ տեղեկացնել, որ սույն թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կայացավ Campaigning for Human Rights Education: Dilemmas and Opportunities for Actors in Youth Work and Non-Formal Education դասընթացը, որի նպատակն էր ներդրում ունենալու «Բոլորը տարբեր - բոլորը հավասար» արշավին, ինչպես նաև մշակել ողջ Եվրոպայի տարածքում իրականացվող մարդու իրավունքների կրթության միջոցառումների կայուն աջակցությանն ուղղված ռազմավարություն: Դասընթացի ընթացքում հիմնադրվեց «Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ցանց» միջազգային կազմակերպությունը: ԺՆԵԿ ՀԿ-ն, ի դեմս խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանի, դարձավ սույն ցանցի հիմնադիր անդամ: «Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ցանցի» գործունեությանը, նպատակներին և խնդիրներին, ինչպես նաև անդամակցելու կարգին ծանոթանալու համար կարող եք այցելել` www.hreyn.org


 

01.12.2006
Amnesty international ԱՊՀ – Մահապատիժն անցնում է անցյալի գիրկը, սակայն դեռ բավականին անելիքներ կան:

Վերջին տասնամյակների ընթացքում, աշխարհը հետևողական առաջընթաց է արձանագրել մահապատժից հիմնավորապես հրաժարվելու գործում: Հարյուր քսանինը երկիր հրաժարվել են մահապատժի կիրառումից ինչպես օրենքով, այնպես էլ գործնականում: 2005թ. ընթացքում, աշխարհի միայն քսաներեք պետություններ են փաստացի մահապատիժ իրակացրել: Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ ԱՊՀ երկրների գագաթաժողովը Մինսկում, որն այս տարի տոնում է իր ստեղծման տասնհինգամյակը: Հանդիպման նախօրեին Amnesty International-ը կոչ արեց ԱՊՀ մասնակից երկրների նախագահներին` մահապատժի վերացումը դարձնել օրակարգի առաջնային հարցերից մեկը և իրենց լիազորությունների շրջանակներում անել ամեն ինչ` տարածաշրջանից մահապատիժն իսպառ վերացնելու ուղղությամբ:

(Տեքստի ռուսերեն և անգլերեն տարբերակներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ համապատասխանաբար` http://www.amnesty.org.ru/pages/ruseur040032006 և http://web.amnesty.org/library/index/engeur040032006 կայքերից)



 

28.11.2006
Anti-smoking campaign in Vanadzor Anti-smoking campaign in Vanadzor Հարգելի գործընկերներ,

2006թ. նոյեմբերի 28-ին ԺՆԵԿ ՀԿ-ի կողմից կազմակերպվեց «Հակածխախոտային գործողությունների շարք Վանաձոր քաղաքում» ծրագրի շնորհանդես: Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից հասարակական կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում` «Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի» միջոցով:

Շնորհանդեսի ընթացքում նշվեցին ծրագրի խնդիրներն ու նպատակները, ինչպես նաև ներկայացվեցին ծրագրի շրջանակներում տպագրված պաստառները, կարևորվեց դրանց տարածման նպատակը: ՀԿ ներկայացուցիչները հանդես եկան համագործակցության և փոխաջակցության կոչով` ընդգծելով «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի կիրարկման անհրաժեշտությունը: Շնորհանդեսին մասնակցում էին տեղական լրատվամիջոցների և ՀԿ ներկայացուցիչներ:


 

25.11.2006
Institute for Democracy and Human Rights 2006թ. նոյեմբերի 24-ին «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն մասնակցեց «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի» կողմից կազմակերպված «Հայաստանի երիտասարդությունը` ի պաշտպանություն սոցիալական արդարության» քաղաքացիական ակցիա-համերգին:

Ակցիայի ընթացքում ԺՆԵԿ ՀԿ-ն մասնակիցներին բաժանեց կազմակերպության մասին բուկլետներ, իրականացվող ընթացիկ ծրագրերի մասին պատմող բուկլետներ, ներկայացվեցին «Հակածխախոտային գործողությունների շարք Վանաձոր քաղաքում» ծրագրի շրջանակներում տպագրված պաստառները և երիտասարդությանը կոչ արվեց միանալ ԺՆԵԿ ՀԿ-ին` պաստառների տարածմանն աջակցելու նպատակով:


 

17.11.2006
Նոյեմբերի 17-ին «ԺՆԵԿ» ՀԿ-ն «Քաղաքացիական վերահսկողություն ի պաշտպանություն մարդու իրավունքների» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում` նվիրված ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների պաշտպանությանը: Կլոր սեղանին մասնակցում էին Վանաձոր քաղաքում գործող փաստաբաններ, հասարակական իրավապաշտպան կազմակերպություններ և ԶԼՄ-ներ:

Կլոր սեղանի ընթացքում ծրագրի ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ծրագրի նպատակները և քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) հաշվետվությունը 2004թ. ապրիլի արտահերթ այցի մասին, որը հրապարակվել էր կլոր սեղան-քննարկումից մեկ օր առաջ` նոյեմբերի 16-ին:

Կլոր սեղան-քննարկման հաջորդ բանախոս, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, Արթուր Սաքունցը ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպության փորձը ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության գործում: Իրավապաշտպան կազմակերպությունների, փաստաբանների և ԶԼՄ-ների համագործակցության դերը կարևորվեց կլոր սեղան-քննարկման մասնակիցների կողմից և ծավալվեց ակտիվ քննարկում ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների համակարգված պաշտպանության վերաբերյալ:


«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան պետք է շահառու երկրների նկատմամբ ժողովրդավարական ավելի բարձր չափանիշներ սահմանի

03.11.2006
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային դադարեցնել օգնության տրամադրումը մի շարք երկրների` այդ թվում նաեւ Հայաստանին՝ քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը չապահովելու պատճառով:

Նոյեմբերի 8-ին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը պետք է ընտրի այն կառավարություններին, որոնք կարող են դիմել 2007 թվականին օգնություն ստանալու համար: Freedom House-ը հորդորում է կորպորացիային «շրջանցել այն երկրները, որոնք ցածր գնահատականներ ունեն քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների բնագավառում»: Այդ երկրներն են՝ Հայաստանը, Բութանը, Եգիպտոսը, Հորդանանը, Մալդիները, Թունիսը եւ Վիետնամը, - հայտարարում է կազմակերպությունը:

Այս տարվա սեպտեմբերին Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, ըստ որի առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանին հատկացվելու է 235 միլիոն դոլար՝ հիմնականում գյուղական վայրերի զարգացման համար:

Freedom House-ը հորդորում է կորպորացիային ուշադրությամբ հետեւել Հայաստանի նման երկրներին, որոնց հետ համաձայնագրեր են կնքվել, բայց որոնք չեն ապահովում խոստացած ցափանիշները ժողովրդավարական կառավարման բնագավառում, նույնիսկ համաձայնագրի կնքումից հետո հետընթաց է գրանցվել խոստացած բարեփոխումների իրագործման ոլորտում:

«Հայաստանը չի կատարել կորպորացիային տված իր խոստումը՝ բարելավել ինստիտուցիոնալ նվիրվածությունը ժողովրդավարությանը եւ ընդդիմության հանդեպ հանդուրժողականությանը 2005 թվականի նոյեմբերի սահմանադրական հանրաքվեի ժամանակ թույլ տված խախտումները, հակառակ կորպորացիայի գլխավոր գործադիր պաշտոնյա, դեսպան Դանիլովիչի հորդորի՝ չեն հետաքննվել: Հանրաքվեով հաստատված երկչոտ բարեփոխումների կենսագործումը 2006 թվականին կանգ է առել, եւ ընդդիմության կածիքով, առաջիկա ընտրությունները կրկին ուղեկցվելու են խախտումներով: Բազում հակաժողովրդավարական միջոցներ են կիրառվում իշխանությունը պահելու համար: Դատական ճյուղը մնում է գործադիր ճյուղի կողմից քաղաքական ճնշման առարկա եւ տառապում է զգալի կոռուպցիայից եւ առաջարկված բարեփոխումները ի կատար չեն ածվել: Չնայած նոր օրենսդրություն է ընդունվել լրատվամիջոցների անկախությունն ապահովելու նպատակով, Հայաստանում լրատվական դաշտում մթնոլորտը չի բարելավվում, եւ բռնությամբ ուղեկցվող հարձակումները լրագրողների վրա շարունակվում են», - եզրափակել է Freedom House-ը:

Զեկույցն ամբողջությամբ` անգլերեն տարբերակում:

 

25.10.2006
Center of Public Dialogues and Development Հարգելի գործընկերներ,

Պատիվ ունենք տեղեկացնելու, որ սկսած սույն թվականի հոկտեմբերի 20-ից մեկնարկել է «Հակածխախոտային գործողությունների շարք Վանաձոր քաղաքում» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոնի կողմից, ՀՀ պետական բյուջեից հասարակական կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում, Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում բարձրացնել հանրային տեղեկացվածությունը «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի պահանջների և սահմանափակումների վերաբերյալ և քաղաքացիական վերահսկողության միջոցով օժանդակել օրենքի կիրարկմանը:


 

29.09.2006
Սեպտեմբերի 21-25ը ԺՆԵԿ ՀԿ հանրային հարաբերությունների բաժնի ղեկավար Տաթևիկ Քոչարյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացած «Բոլորը տարբեր - Բոլորը հավասար». բազմազանության, մարդու իրավունքների և մասնակցության եվրոպական երիտասարդական քարոզարշավի (“All different – All Equal” European Youth Event for Diversity, Human Rights and Participation) շրջանակներում կազմակերպված միջոցառմանը: Նշված միջոցառմանը հրավիրված են եղել 400 մասնակից ողջ Եվրոպայի տարածքից ընտրված մարդու իրավունքների և երիտասարդության խնդիրներով զբաղվող կազմակերպություններից: Սույն քարոզարշավն ուղղված է տարաբնույթ խտրականությունների բացառման և համընդհանուր հավասարության ապահովմանը: Քարոզարշավը ներկայացնում է Եվրոպայի խորհրդի երիտասարդական քաղաքականության հիմնախնդիրների ու սկզբունքների ամբողջականությունը` ներգրավում և ներառում, համերաշխություն և սոցիալական համախմբվածություն:

 

25.09.2006
Սեպտեմբերի 22-ին ԺՆԵԿ ՀԿ-ն հյուրընկալեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Կապերի հաստատման սեմինարի» մասնակիցներին: Մասնակիցների թվում էին ներկայացուցիչներ Գերմանիայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Ռումինիայից, ինչպես նաև Թուրքիայից և Վրաստանից: Սեմինարի նպատակն էր եվրոպական կազմակերպություններին ծանոթացնել Հայաստանի և Վրաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին հետագա հավանական համագործակցության համար:

«Կապերի հաստատման սեմինարը» տեղի էր ունեցել Երևանում` ներգրավվելով տարաբնույթ հայաստանյան հասարակական կազմակերպություններ: Մասնավորապես, սեմինարի մասնակիցներն այցելեցին «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» ՀԿ: ԺՆԵԿ ՀԿ խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանը հյուրընկալեց մասնակիցներին և ներկայացրեց ՀԿ առաքելությունը, խնդիրները և գործունեությունը, տեղեկացրեց ընթացիկ և իրականացված ծրագրերի մասին: Պրն. Մարուքյանն արտահայտեց կազմակերպության պատրաստակամությունը հետագա համագործակցության համար:


Հիմնադրվեց Համաշխարհային Հայկական Կոնգրեսի Երիտասարդական Կազմակերպությունների Ասոցիացիան

18.09.2006

Սեպտեմբերի 17-ին ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում կայացավ Համաշխարհային Հայկական Կոնգրեսի անդամ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողովը: Համաժողովի ընթացքում հիմնադրվեց «Համաշխարհային Հայկական Կոնգրեսի Երիտասարդական Կազմակերպությունների Ասոցիացիան», հաստատվեց ասոցիացիայի գործունեության կանոնակարգը և անցկացվեց ասոցիացիայի ղեկավար մարմինների ընտրությունները, որի 11 անդամներից բաղկացած խորհուրդի կազմում ընտրվեց նաև «ԺՆԵԿ» ՀԿ խորհրդի անդամ` Էդմոն Մարուքյանը:

Համաժողովի ընթացքում երիտասարդները հանդես եկան Աշխարհի Հայ Երիտասարդությանն ուղղված ուղերձով: Ուղերձում համաժողովի մասնակիցները համագործակցության են հրավիրում բոլոր երիտասարդական կազմակերպություններին հանուն արժաապատիվ ապագայի, միջազգային հանրության բարօրության և խաղաղ գոյակցության: Այնուհետև Համաշխարհային Հայկական Կոնգրեսի Երիտասարդական Կազմակերպությունների Ասոցիացիայի ներկայացուցիչները այցելեցին Ծիծեռնակաբերդ` ծաղկեպսակներ դնելու Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրին:


«HUMAN RIGHTS WATCH»-ը ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻՆ

15.09.2006
HUMAN RIGHTS WATCH «Human Rights Watch» միջազգային կազմակերպությունը, որը ավելի քան 70 երկրներում պայքարում է մարդու իրավունքների պաշտպանության համար, նամակով դիմել է Հայաստանին, մասնավորապես, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանին: Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական

Ասիայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Հոլլի Քարթները նամակում «խորը մտահոգություն» է հայտնել այն պնդումների կապակցությամբ, որ ՀՀ բանակի զորամասերից մեկում սպանություն կատարելու մեղադրանքով դատված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի հանդեպ նախաքննության և դատավարության ընթացքում կիրառվել են խոշտանգումներ, նվաստացուցիչ և անմարդկային վերաբերմունք:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը վերոնշյալ զինծառայողներին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, իսկ Վերքաննիչ դատարանը` գործը վերանայելով փոխել է վճիռը ցմահ ազատազրկման: «Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ «Human Rights Watch»-ը տեղեկատվություն է հավաքել տվյալ գործի կապակցությամբ: Չխոսելով դատապարտվածների մեղավորության կամ անմեղության մասին, մենք մտահոգված ենք, որ երկու դատարանի կայացրած վճիռները մեծապես հիմնված են եղել դատապարտյալներից մեկի` Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքների վրա: Կան բանական հիմքեր ենթադրելու, որ այդ խոստովանական ցուցմունքները նա տվել է կիրառված խոշտանգումների և կոպիտ վերաբերմունքի այլ ձևերի կիրառումից հետո: Խոստովանական ցուցմունքներ տալու տեսաժապավենի վրա Սարգսյանի երեսը ուռած է և կան կապտուկների հետքեր, ինչը լուրջ հիմք է տալիս մտածել, որ նա տուժել է` մինչև խոստովանական ցուցմունքները իր հանդեպ կիրառված վատ վերաբերմունքի արդյունքում»,- ասված է «Human Rights Watch»-ի նամակում:

Կազմակերպությունը նամակով հիշեցնում է, որ դատապարտվածների փաստաբանը բողոքով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` մատնանշելով իր դատապարտյալների հանդեպ Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի բազմաթիվ կետերի խախտման փաստը: Նամակում հիշեցվել են նաև Հայաստանի կողմից ստորագրված միջազգային այն բոլոր փաստաթղթերը և կոնվենցիաները, որոնցով արգելվում է խոշտանգումների կիրառումը, իսկ այդ միջոցով ստացված ցուցմունքները չեն կարող լինել ապացույցներ:

«Նշված չափանիշների անտեսումը Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների լուրջ խախտում է»,- ասված է նամակում, որտեղ նաև հույս է հայտնվում, որ Վճռաբեկ դատարանը տվյալ դատական գործի լսման ժամանակ հաշվի կառնի ներկայացված փաստերը. «Human Rights Watch»-ը կարևորում է, որպեսզի հանձնարարական տրվի կիրառված խոշտանգումների վերաբերյալ ահազանգի կապակցությամբ անհապաղ հետաքննություն կատարելու համար և որպեսզի ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները` ուժը կորցրած համարել խոշտանգումների արդյունքում կորզված ապացույցների հիման վրա կայացված դատավճիռը»:
www.a1plus.am


ԺՆԵԿ ՀԿ-ն անդամագրվեց Համաշխարհային Հայկական Կոնգրեսին

12.09.2006

Հարգելի գործընկերներ,
Պատիվ ունենք տեղեկացնելու, որ 2003թ.-ից գործող Համաշխարհային Հայկական Կոնգրեսի բյուրոյի որոշմամբ «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը անդամագրվեց «Համաշխարհային Հայկական Կոնգրես» միջազգային կազմակերպությանը:


 

04.09.2006
«ՀԿ կենտրոն» ՔՀԶԿ հյուսիսային մասնաճյուղի, Քաունթերփարթ ինթերնեշնլի «Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի» և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, «ԺՆԵԿ» ՀԿ կողմից իրականացվող «Քաղաքացիական վերահսկողություն ի պաշտպանություն մարդու իրավունքների» ծրագրի շրջանակներում, հրատարակվել է տեղեկատվական բուկլետ, որում տեղ են գտել տեղեկություններ սույն ծրագրի, հասարակական վերահսկողության, ինչպես նաև ձերբակալված և կալանավորված անձանց հիմնական իրավունքների մասին: Տեղեկատվական բուկլետները կտարածվեն կալանավորված և ձերբակալված անձանց շրջանում, ինչպես նաև կտրամադրվեն նրանց հարազատներին, բարեկամներին, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանց:

Download:

Տեղեկատվական բուկլետ.pdf


Երիտասարդության Միջազգային Օր

12.08.2006

1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան, իր 54/120 բանաձևում, հիմք ընդունելով Երիտասարդության համար պատասխանատու նախարարների համաշխարհային կոնֆերանսում (Լիսաբոն, 1998թ. օգոստոսի 8-12) արված առաջարկությունները՝ օգոստոսի 12-ը հայտարարեց Երիտասարդության Միջազգային Օր:

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ՝ «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը շնորհավորում է բոլոր երիտասարդներին: Մաղթում ենք Ձեզ դրսևորել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ցանկացած հասարակական-քաղաքական հարցի վերաբերյալ, լինել նախաձեռնող և մասնակցել կարևոր որոշումների կայացմանն ու իրականացմանը:

«Ոչ ոք լավ քաղաքացի չի ծնվում: Ոչ մի ազգ չի ծնել ժողովրդավարություն: Ավելին, երկուսն էլ գործընթացներ են, որոնք պետք է ձևավորվեն կյանքի ընթացքում: Երիտասարդ մարդիկ պետք է ներգրավվեն ծննդյան իսկ օրվանից: Այն հասարակությունը, որն իրեն կտրում է իր երիտասարդությունից, դադարեցնում է իր գոյությունը»:

Քոֆի Անան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար


 

03.08.2006
YCDI Հարգելի գործընկերներ,

Պատիվ ունենք տեղեկացնելու, որ սկսած սույն թվականի օգոստոսի 1-ից ԺՆԵԿ հասարակական կազմակերպությունը «ՀԿ կենտրոն» ՔՀԶԿ հյուսիսային մասնաճյուղի, Քաունթերփարթ ինթերնեշնլի «Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի» և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, իրականացնում է «Քաղաքացիական վերահսկողություն ի պաշտպանություն մարդու իրավունքների» ծրագիրը:

Ծրագիրն ուղղված է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և ՀՀ Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում քաղաքացիական վերահսկողության իրականացմանը, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների պաշտպանությանը: Ծրագրի շրջանակներում ԺՆԵԿ ՀԿ-ն սերտորեն համագործակցելու է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում և ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբերի հետ:

Ծրագրի իրականացման ընթացքին հնարավորություն կունենաք հետևել մեր կայքի պարբերական թարմացումների միջոցով:


Հանրային քննարկում` նվիրված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին

24.07.2006

Հուլիսի 21-ին, Վանաձորի Նժդեհի 14 հասցեում գտնվող հասարակական կազմակերպությունների խորհրդաժողովների սենյակում, տեղի ունեցավ «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ կողմից կազմակերպված հանրային քննարկում` նվիրված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հանրային քննարկման նպատակն էր անդրադառնալ հասարակական կազմակերպությունների ֆինանսական կայունությանը նպաստող հնարավոր օրենսդրական լուծումներին: «ԺՆԵԿ» ՀԿ խորհրդի անդամ էդմոն Մարուքյանը, որպես «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը պատրաստող փորձագիտական խմբի անդամ, ներկայացրեց օրենքի նախագիծը, այնուհետև պատասխանեց հանրային քննարկմանը մասնակցող, Վանաձորի շուրջ 30 հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Download:

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը


«Բոլորը Տարբեր – Բոլորը Հավասար»

29.06.2006
All Different – All Equal Այսօր Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մեկնարկեց «Բոլորը՛ տարբեր, բոլորը՛ հավասար» համաեվրոպական երիտասարդական արշավը հանուն բազմազանության, մարդու իրավունքների և մասնակցության: 1995թ.-ին, Համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտից շուրջ 50 տարի հետո, Եվրոպայի խորհուրդը եվրոպական երիտասարդական արշավ կազմակերպեց «Բոլորը՛ տարբեր, բոլորը՛ հավասար» խորագրով` ռասայական խտրականության, հակասեմիտականության և քսենոֆոբիայի ու անհանդուրժողականության դեմ պայքարը խթանելու նպատակով: Անցել է 10 տարի, բայց այդ պայքարը դեռ շարունակվում է: Այդ պատճառով, 2006թ. հունիսից մինչև 2007թ. սեպտեմբեր, Եվրոպայի խորհուրդն իրականացնելու է բազմազանությանը, մարդու իրավունքներին և մասնակցությանն ուղղված մի նոր արշավ` հիմնվելով նույն կարգախոսի վրա և օգտագործելով միևնույն հաջողված խորհրդանիշը:

«Բոլորը՛ տարբեր, բոլորը՛ հավասար» արշավի հիմնական բաղկացուցիչները.

Բազմազանությունը պայման է մշակութային և սոցիալական կյանքի համար և խիստ համահունչ է Եվրոպայի նկարագրին: Բազմազանության խթանումը, հատկապես որպես խտրականության հաղթահարման նախապայման, հարկ է սկսել տեղական մակարդակից: Իր բոլոր նախաձեռնություններում, արշավը կխթանի բազմազանությունը եւ կընդգծի միջմշակութային և միջկրոնական երկխոսության կարևորությունը, որպես սոցիալական համախմբվածության նախապայման:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շնորհիվ է, որ պահպանում է մեր միասնականությունը որպես Եվրոպա: Սակայն, այս կոնվենցիայի զատ կա նաև մեկ այլ բան. մարդու իրավուքների ընկալումը և գիտելիքները նրանց մասին: Արշավի միջոցով, մենք կփորձենք ընդլայնել այն նշանակությունը, որ տրվում է մարդու իրավուքներին, եվրոպական բեմահարթակի տարբեր դերակատարների կողմից:

Մասնակցությունն ակտիվ ժողովրդավարական քաղաքացիության առանցքն է և լիապես ընդգրկուն հասարակության նախապայմանը: Արշավն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի երիտասարդության մասնակցության խնդրին, քանի որ դա կարող է նպաստել կառուցվածքային խտրականության դեմ պայքարին և բազմազանության խթանմանը:


27.03.06
Մարտի 25-ին «Ժողովրդավարական Նախաձեռնությունների Երիտասարդական Կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում կազմակերպվեց կինո դիտում և քննարկում: Միջոցառման անվանումն էր «Եվրոպայի Խորհուրդը և Մարդու Իրավունքների Պաշտպանությունը»: Կինոդիտումից անմիջապես հետո կազմակերպվեց սեմինար քննարկում մարդու իրավունքների մասնագետի հետ: Միջոցառման բանախոսն էր ԺՆԵԿ ՀԿ խորհրդի անդամ և մարդու իրավունքների փորձագետ պր. Էդմոն Մարուքյանը:
Կինոդիտման և քննարկման մասնակիցներն էին Եվրազիայի Յուգրեյդ Փոխանակման Ծրագրի շրջանավարտները և Ամերիկյան Իրավաբանների Ընկերակցության Հայաստանի գրասենյակի աջակցությամբ հիմնադրված «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավաբանական կլինիկայի ուսանողները:
Միջոցառման նպատակներն էին.

«Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ» տեղեկատվական գրքույկ

25.01.06
Human Rights Protection Mechanisms Brochure Հարգելի գործընկերներ,
Մեզ համար մեծ պատիվ է Ձեզ տեղեկացնել, որ 2006թ. հունվար ամսին ավարտվեց «Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ» ծրագիրը: Այն ֆինանսավորվել էր ԱՄՆ-ի կրթական և մշակութային հարցերի բաժնի կողմից, իսկ համակարգումն իրականացրել է Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդը:
Ծրագրի ավարտին կազմվել է տեղեկատվական գրքույկը, որի նպատակն է ներկայացնել հարցումների արդյունքները, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն մարդու իրավունքների պաշտպանության ներպետական մեխանիզմների մասին:
Այսպիսով, ամբողջ ծրագրի ակնկալվող արդյունքն էր բարձրացնել մարդկանց իրավագիտակցությունն ու պաշտպանողունակությունը, ինչը նրանց հնարավորություն կտա լինել առավել գիտակ և հետևողական իրենց իրավունքների պաշտպանության գործում:

Download:

Human Rights Protection Mechanisms Brochure.pdf



© 2005 - 2007 ԺՆԵԿ