English version



All Different - All Equal

Human Rights Education Youth Network

«Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությանը կից
«Մարդու իրավունքների իրավաբանական կլինիկա»

«Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» (ԺՆԵԿ) ՀԿ-ին կից Մարդու իրավունքների իրավաբանական կլինիկան (ՄԻԻԿ) հիմնադրվել է 2006թ-ին: ՄԻԻԿ-ի նպատակն է` նպաստել մարդու իրավունքների պաշտպանության և ուսուցման գործընթացներին` օգտագործելով համեմատական իրավագիտության հնարավորությունները և պատրաստելով նոր սերնդի իրավաբաններ: ՄԻԻԿ-ի գործունեությունը համակարգող մարմինն է փորձագիտական խորհուրդը, որը ձևավորվել է հայտնի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ իրավաբան-փորձագետներից: Կլինիկայի դասավանդման ծրագիրը կազմվում է խորհրդի գործնական աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ: ՄԻԻԿ-ի դասախոսական կազմը բաղկացած է փորձագիտական խորհրդի անդամներից և հրավիրված անկախ փորձագետներից:

ՄԻԻԿ-ի խնդիրներն են`


ՄԻԻԿ նորություններ

ՄԻԻԿ-ի իրավախորհրդատվական այցելությունները Լոռու մարզի համայնքներ


HRLC legal consulting visits to communities of Lori region HRLC legal consulting visits to communities of Lori region 2007թ. հունվար և փետրվար ամիսներին, ԺՆԵԿ ՀԿ-ին կից գործող «Մարդու իրավունքների իրավաբանական կլինիկան», «Մարդու իրավուքների պաշտպանություն Լոռու մարզի վեց համայնքներում» ծրագրի շրջանակներում` իրավաբանական օգնության և խորհրդատվություն տրամադրելու նպատակով, այցելություններ իրականացրեց Լոռու մարզի Ախթալա, Թումանյան քաղաքներ և Օձուն գյուղ: Նշված համայնքներում, բնակչությունը նախապես տեղեկացված լինելով նախատեսված այցելությունների մասին, հանդիպումներին ներկայացավ պատրաստված` բարձրացնելով իրենց համայնքներում ծառացած իրավական խնդիրները: Ներկայացված խնդիրները վերաբերվում էին մարդու իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային մեխանիզմներին, աշխատանքային իրավունքին, ընտանեկան իրավունքին, ինչպես նաև քաղաքացիական օրենսդրությանը և հողային ու սեփականության իրավունքներին: Քաղաքացիներից ոմանց տեղում մատուցվեց սպառիչ խորհրդատվություն, իսկ մնացածին` առավել մանրամասն ուսումնասիրություններ և հարցումներ կատարելուց հետո: Այցելությունների ընթացքում բաժանվել է ծրագրի շրջանակներում տպագրված «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում» տեղեկատվական բուկլետը: Վերոհիշյալ համայնքներ ևս մեկ անգամ այցելություն կկատարվի մարտ ամսվա ընթացքում:

«Մարդու իրավունքների պաշտպանություն Լոռու մարզի վեց համայնքներում» ծրագիրն իրականացվում է Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհրդի (IREX) և ԱՄՆ պետական դեպարտամենտի կրթական և մշակութային հարցերի բաժնի տրամադրած դրամաշնորհի միջոցներով:

ՄԻԻԿ-ն շարունակում է իրավախորհրդատվական այցելությունները Լոռու մարզի համայնքներ


HRLC continues legal consulting visits to communities of Lori region HRLC continues legal consulting visits to communities of Lori region 2007թ. մարտ - հուլիս ամիսներին, ԺՆԵԿ ՀԿ-ին կից գործող «Մարդու իրավունքների իրավաբանական կլինիկան», «Մարդու իրավունքների պաշտպանություն Լոռու մարզի 6 համայնքներում» ծրագրի շրջանակներում` իրավաբանական օգնություն և խորհրդատվություն տրամադրելու նպատակով, բազմաթիվ այցելություններ է իրականացրել Լոռու մարզի Ախթալա, Թումանյան քաղաքներ և Օձուն, Դսեղ, Աքորի, Մարգահովիտ գյուղեր: Նշված համայնքների բնակչությունը նախապես տեղեկացված լինելով նախատեսված այցելությունների մասին` հանդիպումներին ներկայանում էր պատրաստված, բարձրացնում էր իրենց համայնքներում ծառացած իրավական խնդիրներ և հետաքրքրող իրավական բնույթի այլ հարցեր: Ներկայացված խնդիրները վերաբերվում էին մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, աշխատանքային, ընտանեկան, հողային ու սեփականության իրավունքներին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների օրենքին: Այցելությունների ընթացքում բաժանվել է ծրագրի շրջանակներում տպագրված «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում» տեղեկատվական բուկլետը:

«Մարդու իրավունքների պաշտպանություն Լոռու մարզի 6 համայնքներում» ծրագիրն իրականացվում է Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհրդի (IREX) և ԱՄՆ պետական դեպարտամենտի կրթական և մշակութային հարցերի բաժնի տրամադրած դրամաշնորհի միջոցներով:




© 2005 - 2007 ԺՆԵԿ