English version



All Different - All Equal

Human Rights Education Youth Network
Կամավորականություն

Կամավորական Գործունեության Խթանումը Հայաստանում

ԺՆԵԿ-ը գտնում է, որ կամավորականությունը հանդիսանում է երկրում աղքատության նվազեցման, կայուն զարգացման, առողջապահության, աղետների կանխարգելման, տարերային աղետներին արձագանքման և սոցիալական ինտեգրացիայի, ինչպես նաև սոցիալական մեկուսացման և խտրականության հաղթահարմանն ուղղված ցանկացած ռազմավարության համար կարևորագույն տարր: Եվ իհարկե կամավորական գործունեությունը, որպես ռեսուրսների ընդլայնման, կյանքի որակի բարձրացման և հասարակության խնդիրների լուծման լավագույն միջոց, կարիք ունի որոշակի հասարակական և պետական ռազմավարական մոտեցման:

Ելնելով նշվածից` ԺՆԵԿ-ի առաջնային խնդիրներից է աջակցել կամավորական գործունեության խթանմանը Հայաստանում, որի համար մենք շարունակելու ենք աշխատանքները` միասնաբար հանդես գալով Հայաստանյան այն ՀԿ-ների հետ, որոնց մասնակցությամբ և ՊՀՔՀ կազմակերպության նախաձեռնությամբ մշակված Կամավորական Գործունեության Մասին օրենքի նախագիծը հետագա զարգացման համար ներկայացվել է Աշխատանքի և Սոցիալական հարցերով նախարարությանը: Աշխատանքներ ենք նաև ծավալելու ուղղված լայն հասարակության ներգրավմանը կամավորական գործունեության մեջ` նպատակ ունենալով լուծել հանրային բնույթի խնդիրներ:

Եթե Դուք ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ կամավորականության խթանմանը Հայաստանում, ապա մենք ուրախ կլինենք համագործակցել Ձեր հետ:


Download:

Կամավորական գործունեության ուսումնասիրություն.doc

«Կամավորական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը.doc




© 2005 - 2007 ԺՆԵԿ